«Սարսափների տուն» քվեստը Մախաչկալայում․ 2 զnh ու 1 ծանր վիրավnր (տեսանյութեր ու լուսանկարներ)

Աթոռին կապված ձեռքերով աղջիկը վախից գոռում է. «Սարսափների տուն» քվեստը Մախաչկալայում, որտեղ երկու աղջիկ էին մահացել։
Ներկայացման ժամանակ տուժողներից մեկին կապել էին․ հնարավոր է, որ նա նստած է եղել հենց այս նույն աթոռին։ Քվեստի դերասանը որոշել է կրակ ավելացնել շոուի մեջ, բայց չի հաշվարկել իր ուժերը. հրդեհ է բռնկվել, որից երկու երիտասարդ աղջիկ մահացել են, իսկ մի տղա վիրավորվել է։ Նաև, դատելով տեսանյութից՝ քվեստի սենյակը զարդարված է փայտերով, ուստի կրակը շատ արագ է տարածվել:
Երբ հրդեհը բռնկվել է, տուժածներից մեկը փորձել է արձակել ընկերուհու կապանքները, սակայն ծանր այրվածքներ է ստացել։ 19-ամյա Ասիյաթն ու 25-ամյա Մադինան տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց փրկել չի հաջողվել։ Ասիյաթը ՌԴ Հանրապետական մանկական ստոմատոլոգիական կլինիկայի գլխավոր բժշկի դուստրն է։
Նրա ամուսինը՝ 20-ամյա Սաիդը, վերակենդանացման բաժանմունքում է՝ մարմնի 50%-ի այրվածքներով։ Մադինայի մարմինն այրվել էր 97%-ով։
Քվեստի համասեփականատեր Հուսեյն Իբրահիմովը բերման է ենթարկվել ու հարցաքննվել։
Տեսանյութերն ու լուսանկարներն այստեղ