Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Blog Image

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հուլիսի 7-8-ը Արարատյան դաշտում, Վայոց ձորում, Սյունիքում սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում`

 Հուլիսի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում, 10-11-ը, 12-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 9-11-ն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 8-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով, հուլիսի 9-10-ն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։

Երևան քաղաքում`

 Հուլիսի 8-ի երեկոյան ժամերին, 9-11-ը, 12-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի հուլիսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                  39.6°C (2011 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                     11.0°C (1974 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                23.9°C

Send