Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Mercedes-ը․ կան վիրավորներ

Blog Image

Այսօր՝ հուլիսի 7-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Երևանում

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 22։10-ի սահաններում Կոմիտասի պողոտա - Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են կանչի վայր մեկնող շտապօգնության Toyota-ն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով կան վիրավորներ և ըստ նախնական տեղեկությունների շտապօգնության ավտոմեքենան եղել է լուսաձայնային ազդանշանները միացրած։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը, ինչպես նաև քանի հոգի են տեղափոխվել հիվանդանոց։

Send