Միրոնովն առաջարկել է միգրանտներին արգելել աշխատել հասարակական տրանսպորտում ու դպրոցներում

Միրոնովն առաջարկել է միգրանտներին արգելել աշխատել հասարակական տրանսպորտում ու դպրոցներում

Ռուսաստանի Պետդումայի «Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովն առաջարկել է միգրանտներին արգելել աշխատել հասարակական տրանսպորտում ու դպրոցներում։

Այս մասին խմբակցության ղեկավարը հայտարարել է Պետդումայում՝ մեկնաբանելով Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի վթարը, որը, ըստ պաշտոնական տվյալների, առնվազն երեք մարդու կյանք է խլել։

«Մենք պետք է ամեն ինչ կարգի բերենք: Եվ այս առումով մեր առաջարկը, մենք արդեն օրինագիծ ենք ներկայացրել, միգրանտներին արգելել հասարակական տրանսպորտում աշխատել։ Արգելել նրանց աշխատել դպրոցներում, արգելել նրանց աշխատել կրթական համակարգում»,- ասել է Սերգեյ Միրոնովը, հաղորդել է RTVI-ի թղթակիցը։

Տեսանյութն այստեղ