Ռուսաստանի վարչապետի պաշտոնում հաստատվել է Միշուստինի թեկնածությունը

ՌԴ Պետական դուման լիագումար նիստում հաստատել է Ռուսաստանի վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի թեկնածությունը։
Նրա թեկնածության օգտին ձայն է տվել քվեարկությանը մասնակցած 432 պատգամավորներից 375-ը, ձեռնպահ է մնացել 57 պատգամավոր, դեմ ձայներ չեն եղել։