Փաշինյանը մեկնում է ՌԴ. կկայանա՞ Պուտին-Փաշինյան հանդիպում

Փաշինյանը մեկնում է ՌԴ. կկայանա՞ Պուտին-Փաշինյան հանդիպում

Արդեն հայտնել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մասնակցելու է Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին, որին Պուտինը մասնակցելու է սեպտեմբերի 7-ին։ 

Պաշտոնական Երևանը դեռևս որևէ հաղորդագրություն չի տարածել՝ Փաշինյանի՝ ՌԴ այցի մասին, սակայն, MediaHub.am-ը կառավարության լրատվական բաժնից տեղեկացավ, որ Փաշինյանը Վլադիվոստոկ է մեկնելու վաղը՝ սեպտեմբերի 6-ին:

Մեր հարցին՝ արդյոք նախատեսվա՞ծ է Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպում, կառավարության լրատվական բաժնից ասացին, որ այդ մասին պաշտոնական հաղորդագրություն կլինի։ 

Նարե Գնունի