Երասխում վիրավորում ստացած զինծառայողը ապաքինման փուլում է

Հունվարի 19-ին Երասխում թշնամու դիպուկահարի կրակոցից վիրավորում ստացած 31-ամյա պայմանագրային զինծառայող Ենոք Շահվերդյանը ապաքինման փուլում է:
Այս մասին MediaHub.am-ին փոխանցեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Տեղափոխվել է հիվանդասենյակ, դրական դինամիկա կա»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Ենոք Շահվերդյանը ոտքի շրջանում վիրավորում էր ստացել, վիրահատվել է Արարատի բժշկական կենտրոնում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե. Շ.-ն:
Լիաննա Թորոսյան