Ողբերգական դեպք․ սելավը քշել-տարել է մի ընտանիքի մեքենա, դuտերն է hաջnղվել nղջ գտնել (լուսանկարներ)

Ողբերգական դեպք․ սելավը քշել-տարել է մի ընտանիքի մեքենա, դuտերն է hաջnղվել nղջ գտնել (լուսանկարներ)

Ղըրզըզստանի Օշի մարզի Կարա-Կուլջա շրջանում սելավը տարել է ավտոմեքենա, որում 5 հոգանոց ընտանիք է եղել։

Ողբերգությունը տեղի է ունեցել գիշերը Ժետիմ-Դոբո գյուղում։ Սելավը տարել է ընտանիքի հոր վարած Daewoo Matiz մակնիշի ավտոմեքենան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հայրը կարողացել է դուրս գալ ու փրկել յոթամյա դստերը։ Նա տարել է նրան ապահով վայր ու վերադարձավ ընտանիքի մնացած անդամների հետևից, բայց ինքն էլ մյուսների հետ մահացել է։

Ցեխի հոսանքները տարել են մեքենայում եղած հինգ հոգու՝ 36-ամյա տղամարդուն, նրա 34-ամյա կնոջն ու երեխաներին։ Ութամյա աղջկան հաջողվել է փրկել, հայտնաբերվել են տղամարդու, կնոջ և 12-ամյա որդու դիերը. Չորսամյա տղայի որոնողական աշխատանքները շարունակվում են։

Դիակները հանձնվել են հարազատներին, տուժած աղջիկը հիվանդանոցում է։ Որոնողական աշխատանքներին ներգրավվել են Արտակարգ իրավիճակների նախարարության և շրջանային ոստիկանության աշխատակիցներն ու տեղի բնակիչները։

Լուսանկարներն այստեղ