Ի՞նչ արդյունքներ են գրանցվել Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններին․ 2-րդ փուլ կլինի

Ի՞նչ արդյունքներ են գրանցվել Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններին․ 2-րդ փուլ կլինի

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններին Մարին Լը Պեն ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում» դաշինքը ստացել է ձայների 33,1%-ը, «Նոր ժողովրդական ճակատ» ձախակողմյան կոալիցիան՝ 28%-ը։

Երկրի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած «Միասին հանուն Հանրապետության» կենտրոնամետ դաշինքը հավաքել է 20%։ Ֆրանսիայի ՆԳՆ-ն հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները։

Առաջին փուլում ընտրվել է 76 պատգամավոր։ Կիրակի օրը տեղի է ունեցած ընտրություններում գրանցվել է ռեկորդային բարձր մասնակցություն (66,7%)։

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու իրավունք է ստացել Մակրոնի «Միասին հանուն Հանրապետության» կոալիցիայի ավելի քան 300 թեկնածու։ 

Ֆրանսիական խորհրդարանը բաղկացած է 577 պատգամավորից։ Օրենսդիրներն ընտրվում են 5 տարի ժամկետով։

Պատգամավորական մանդատների համար պայքարում են կենտրոնամետ նախագահական կոալիցիան, աջակողմյան «Ազգային միավորում», ձախակողմյան Նոր ժողովրդական ճակատը:

Հուլիսի 7-ին նշանակված երկրորդ փուլին կարող են մասնակցել առաջին փուլում ձայների առնվազն 12,5%-ը ստացածները։ Խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալու համար քաղաքական ուժը պետք է ստանա 289 մանդատ։