Լաչինը փակ է, Ադրբեջանը նույնն է

Լաչինը փակ է, Ադրբեջանը նույնն է

Աղդամի ճանապարհը գործածելուց 24 ժամ հետո էլ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։ MediaHub-ին արցախցիներն ահազանգում են, որ Ադրբեջանը կրկին չի պահում պայմանավորվածությունը։

Աղդամի ճանապարհով ռուսական հումանիտար օգնությունն անցկացնելուց հետո հույս կար, որ Լաչինի միջանցքը կբացվեր և այնտեղ կանգնած բեռները ևս կարող էին առաջանալ, ինչպես որ հայտարարվում էր: Սակայն ադրբեջանական «համառ» ջանքերի շնորհիվ 120 հազար արցախցի դեռևս պետք է բավարարվի 1000 հոգու համար նախատեսված հումանիտար օգնությամբ։

Նույն ժամանակ, ասկերանցիները հետևողական են, որ Աղդամի ճանապարհով ադրբեջանական մեքենաներ չանցնեն։ 

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե համաձայն են Աղդամի ճանապարհը բացելուց հետո բացել նաև Լաչինի միջանցքը։ Այս 24 ժամը եկան ապացուցելու՝ Ադրբեջանը նույնն է, ոչինչ չի փոխվել:

Լիաննա Թորոսյան