Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ուռուցքաբանը խորհուրդ է տվել ձմռանը լոլիկ չուտել․ ահա թե ինչու

Blog Image

Ֆրանսիական համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Խայաթը կիսվել է քաղցկեղի կանխարգելման համար սննդի հիմնական կանոններով։

Մասնագետի խոսքով՝ առողջության գլխավոր թշնամին ոչ սեզոնային մրգերի և բանջարեղենի օգտագործումն է։

MK-ին տված հարցազրույցում ուռուցքաբանը բացատրել է, որ ընդամենը մի քանի տասնամյակ առաջ խանութների դարակներում այդքան մեծ տեսականի չկար, ուստի մարդիկ կախված էին սեզոնայնությունից։ Սակայն այժմ ցանկացած մթերք հասանելի է տարվա բոլոր եղանակներին, ինչը վտանգավոր միտում է, ասել է Խայաթը։

Ուռուցքաբանը խորհուրդ է տվել ձմռանը լոլիկ և ամռանը նարինջ չուտել, քանի որ դրանք կարող են զգալիորեն մեծացնել մելանոմայի զարգացման ռիսկը։ Նա բացատրել է, որ նարնջի հյութը քաղցկեղածին նյութի տեսակ է, որը մաշկը զգայուն է դարձնում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ։

Պրոֆեսորը խորհուրդ է տվել ուտել որքան հնարավոր է շատ գունագեղ, սեզոնային մրգեր և բանջարեղեն, այդ թվում՝ շաբաթը երկու անգամ ձուկ և միս։ Ուռուցքաբանը շեշտել է բազմազան սննդակարգի կարևորությունը, բայց նաև սպառվող առանձին սննդամթերքների քանակը կարգավորելու անհրաժեշտությունը։

Send