Տեղի է ունեցել Լավրով-Ռուբիո հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին ասվում է ռուսական դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ։
«Մայիսի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Դիվանագիտական գերատեսչությունը նշել է, որ Ռուբիոն ռուս նախարարի հետ զրույցում ընդգծել է Թրամփի հանձնառությունը ուկրաինական հակամարտությանը որքան հնարավոր է շուտ վերջ դնելու հարցում։
Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր։