Հայաստանի մասնակցությունը Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին համապատասխանում է Փաշինյանի քաղաքական կուրսին

Հայաստանի մասնակցությունը Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին համապատասխանում է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքական կուրսին, ասում է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Շվեյցարիա՝ մասնակցելու Ուկրաինային նվիրված համաժողովին։
«Ինձ թվում է, որ ամեն ինչ տեղավորվում է շատ հստակ արտահայտված գծի մեջ՝ կապված պարոն Փաշինյանի՝ Հայաստանի վերակողմնորոշման դեպի Արևմուտք վաղեմի համոզմունքների հետ»,- ասել է Զատուլինը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Ռուսաստանի հետ խզումը պահանջում է արժեքների վերագնահատում, որով ակտիվորեն զբաղվում է Փաշինյանը։