Պուտինն ասել է, թե որ դեպքում Ուկրաինայի hետ hրադադարի կhամաձայնի

Պուտինն ասել է, թե որ դեպքում Ուկրաինայի hետ hրադադարի կhամաձայնի

Հենց Ուկրաինան դուրս բերի զորքերը Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններից, Ռուսաստանը պատրաստ կլինի բանակցություններին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

ՌԴ նախագահը իր պայմանները բացատրել է այս շրջանների «ժողովրդի կամքով»։

Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ին անդամակցելու պլաններից Ուկրաինայի հրաժարումը նշել է հրադադարի ևս մեկ պահանջ:

«Հենց Կիևը հայտարարի, որ պատրաստ է նման որոշման <...>, մեր կողմից անմիջապես հրաման կհնչի դադարեցնել կրակը և սկսել բանակցությունները»,- նշել է նախագահը արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։

Ըստ նրա՝ մյուս պայմանը Ռուսաստանի դեմ արևմտյան բոլոր պատժամիջոցների վերացումն է։

«Եթե ​​Կիևը և Արևմուտքը հրաժարվեն այս իրական խաղաղության առաջարկից, ապա պատասխանատվությունը նրանց վրա է լինելու»,- նշել է Պուտինը։

Տեսանյութն այստեղ

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակը մերժել է Պուտինի առաջարկած ծրագիրը։