Արամ Ոսկանյանն այլևս «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը չէ

Արամ Ոսկանյանն այլևս «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը չէ

Պաշտոնական հայտարարություն. Արամ Ոսկանյան

Արամ Ոսկանյանը, որը զբաղեցնում էր Երևանի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնը, հեռանում է ակումբից սեփական դիմումի համաձայն:

Արամ Ոսկանյանն այս տարվա հունիսին էր միացել «Արարատին»։ Նրա գլխավորությամբ թիմը մասնակցեց Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին, ինչպես նաև 9 հանդիպում անցկացրեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում։

Արամ Ոսկանյանի հետ միասին հեռանում են նաև նրա մարզչական շտաբի անդամներ Մանուկ Սարգսյանը, Հայկ Ոսկանյանը և Տիգրան Ասլանյանը:

Շնորհակալություն ենք հայտնում Արամ Ոսկանյանին և իր մարզչական շտաբին կատարած աշխատանքի համար և հաջողություններ ենք մաղթում հետագա կարիերայում: