Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարը «Ուրարտու»-ն է

Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարը «Ուրարտու»-ն է

 Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում կայացել են 9-րդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պրեմիեր լիգայի այս տուրում հաղթանակ տոնեցին «Փյունիկ»-ը, «Լեռնային Արցախ»-ը, «Ուրարտու»-ն և «Արարատ-Արմենիա»-ն:

Այժմ` 9-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը «Ուրարտու»-ն է 19 միավորով: Նույնքան միավոր ունի նաև «Արարատ-Արմենպրես»-ն: 18 միավոր է հավաքել «Ալաշկերտ»-ը, իսկ «Փյունիկ»-ն ունի 15 միավոր: «Վան»-ը և «Լեռնային Արցախ»-ն իրենց ակտիվում ունեն 13-ական, «Արարատ»-ը և «Շիրակ»-ը` 8-ական միավոր: ԲԿՄԱ-ն հավաքել է 6, «Նոա»-ն` 3 միավոր: