Հռոմի պապի հոգևոր կտակն է հրապարակվել

Վատիկանը հրապարակել է նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապի հոգևոր կտակը։
Նա խնդրել է իրեն հուղարկավորել Սանտա Մարիե Մաջորեի բազիլիկում։
«Դամբարանը պետք է լինի պարզ, առանց որևէ հատուկ զարդարանքի, մեկ մակագրությամբ՝ Ֆրանցիսկոս», - նշված է կտակում:
Ֆրանցիսկոս պապի մարմինը երեք օր կմնա Սուրբ Պետրոսի տաճարում, որտեղ հավատացյալները կկարողանան հարգանքի տուրք մատուցել:
Մայիսի 11-ին կսկսվի կոնկլավը, կընտրվի կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդը։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել է կաթվածից և դրան հաջորդած սուր սրտային անբավարարությունից 88 տարեկանում։