Վրաստանը ցանկանում է խաղաղություն և կայունություն տարածաշրջանում. Վրաստանի ԱԳ նախարար

Վրաստանը ցանկանում է խաղաղություն և կայունություն տարածաշրջանում. Վրաստանի ԱԳ նախարար

«Մենք ևս մեկ անգամ ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը և նշում, որ Վրաստանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և համագործակցության ամրապնդմանը, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։

«Վրաստանը մեծ նշանակություն է տալիս մեր դերն ավելի լավ ներկայացնելուն ուղղված նախագծերի իրականացմանը»,- ասել է Բոճորիշվիլին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպումից հետո:

Նախարարն ընդգծել է, որ Վրաստանը հարգում է «ԵԱՀԿ անկախ ինստիտուտները և անընդունելի է համարում դրանք որպես նեղ քաղաքական շահերի հասնելու և երկրի ինքնիշխանության դեմ ուղղված գործիք օգտագործելու ցանկացած փորձ»։

«Վրաստանում կայունությունը կենսականորեն կարևոր է ինչպես վրացի ժողովրդի, այնպես էլ ողջ տարածաշրջանի շահերի համար։ Մենք տասնամյակներ շարունակ աշխատել ենք Վրաստանի հետ այդ ուղղությամբ»,- ի պատասխան նշել է Ֆերիդուն Սինիրլիօղլուն։