Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ը պաշտոնապես հերքել է իր մասնակցությունը գեներալ Կիրիլովի սպանությանը

Blog Image

ԱՄՆ-ն առնչություն չունի ՌԴ Քիմիական պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի սպանության հետ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերի պաշտոնական հայտարարությանը։

«Ես կարող եմ ձեզ ասել, որ Միացյալ Նահանգները նախկինում չգիտեր այս մասին և ներգրավված չէր դրանում», - ասել է Միլլերը:

Մինչ այս, RIA Novosti-ն, վկայակոչելով AFP-ն, հայտնել էր, որ ԱՄՆ-ը հերքում է Վաշինգտոնի մասնակցությունը միջադեպին։

Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի  ղեկավար Կիրիլովը և նրա օգնականը մահացել են դեկտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում գեներալի տան մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Քննիչները պարզել են, որ հարձակվողները պայթուցիկ սարք են տեղադրել մուտքի մոտ կանգնած սկուտերի մեջ և հեռակառավարմամբ պայթեցրել այն։ 

Send