Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Կինը արյան ճնշումն իջեցնելու համար օգտագործել է ժողովրդական միջոցներ և անաֆիլակտիկ շոկ է տարել․ ՌԴ

Blog Image

Ղազախստանում 53-ամյա մի կին օգտվել է արյան ճնշումը իջեցնելու առցանց խորհուրդներից և ծայրահեղ վիճակում հայտնվել հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է Otyrar-ը, փոխանցում է Գազետան։

Ըստ հրապարակման՝ կինը որոշել է նվազեցնել զարկերակային ճնշումը՝ օգտագործելով ժողովրդական մեթոդները, որոնք կարդացել է համացանցում։ Ինքնաբուժման խորհրդատվությունից հետո նա ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է բուժհաստատություն։

Բժիշկները հիվանդի մոտ ախտորոշել են Լայելի համախտանիշ՝ սա ալերգիկ բուլյոզային դերմատիտի ամենածանր ձևն է, որը մեծ վնաս է հասցնում մաշկին և լորձաթաղանթներին: Կինը երկու օրից ավելի ծանր վիճակում է անցկացրել։ Այլ մանրամասներ և հանգամանքներ չեն նշվում։

Send