Իմ աչք ու ականջներն իմ վրա են․ Կարեն Անդրեասյան

Հերթական հիմարությունն է։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով լուրերին, թե դատավոր Ռուբիկ Մխիթարյանը Վերաքննիչ դատարանում եղել է իր աչք ու ականջը։

«Ես ունեմ երկու աչք ու երկու ականջ, մյուս ականջներն ու աչքերը ձերն են»,- նշեց նա։

Կարեն Անդրեասյանը նկատեց, որ բամբասանքներ են տարածվել, թե Վերաքննիչ դատարանում իր վստահված անձը Ռուբիկ Մխիթարյանն է։

Մանրամասները՝ տեսանյութում։