ԱԷՄԳ տեսուչները մտադիր են հաջորդ շաբաթվա սկզբին այցելել Զապորոժիեի ԱԷԿ

ԱԷՄԳ տեսուչները մտադիր են հաջորդ շաբաթվա սկզբին այցելել Զապորոժիեի ԱԷԿ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները մտադիր են հաջորդ շաբաթվա սկզբին այցելել Զապորոժիեի ատոմային էլեկտրակայան: Այս մասին հայտնում է Wall Street Journal թերթը ՝ հղում անելով իր աղբյուրներին:

Պարբերականի զրուցակցի խոսքով ՝ այժմ «տենդային նախապատրաստություններ» են ընթանում առաջիկա այցի համար: Մանրամասները քննարկման փուլում են:

Գործակալության թիմը կարող է Զապորոժիեի ատոմակայան տանել պահեստամասեր, ճառագայթման վերահսկողության սարքեր և այլ միջոցներ՝ այն մտավախությունների ֆոնին, որ տվյալ շրջանում մարտական գործողությունները կարող են հանգեցնել միջուկային աղետի: