Էկոակտիվիստները Լոնդոնում շարքից հանել են մի քանի լցակայաններ

Էկոակտիվիստները Լոնդոնում շարքից հանել են մի քանի լցակայաններ

Just Stop Oil բնապահպանական շարժման տասնյակ ակտիվիստներ, որոնք պահանջում են դադարեցնել նավթի եւ գազի նոր հանքավայրերի շահագործումը, փակել եւ շարքից հանել են յոթ լցակայան կենտրոնական Լոնդոնում, տեղեկացվել է շարժման կայքում։

«Այս առավոտյան Just Stop Oil-ի 51 մասնակից փակել եւ շարքից հանել է լցակայաններ կենտրոնական Լոնդոնում՝ պահանջելով, որպեսզի Մեծ Բրիտանիայի կառավարությունը դադարեցնի նավթի եւ գազի նոր նախագծերը Մեծ Բրիտանիայում»,- նշվել է մամուլի հաղորդագրությունում։

Ակտիվիստների բողոքները սկսվել են օգոստոսի 26-ին, առավոտյան ժամը վեցին, Լոնդոնի արեւմուտքում եւ հարավում։ Որոշ տեղերում շարժման մասնակիցները փակել են մեքենաների մուտքը լցակայաններ՝ նստելով ճանապարհներին եւ պաստառներ պարզելով։ Այլ շրջաններում ցուցարարները շարքից հանել են լցակայանները՝ կոտրելով էկրաններն ու դրանց վրա ներկ լցնելով։

Այս կերպ շարքից հանվել է յոթ լցակայան։

Just Stop Oil շարժումը դեմ է Բրիտանիայի կառավարության՝ 2025թ. նավթի եւ գազի 46 հանքավայրերից արդյունահանումը թույլատրելու պլանին։ Շարժման մասնակիցները քանիցս բողոքներ են կազմակերպել՝ փակելով մեծ ճանապարհներն ու սոսնձով իրենց փակցնելով պատկերասրահների կտավներին։

Ավելի վաղ շարժումը հատարարել էր, որ հազարավոր ընդվզողներ կփակեն Բրիտանիայի կառավարությունը՝ ի նշան բողոքի։