Էրդողանի ակնարկը

Էրդողանի ակնարկը

Թուրքիայի նախագահը կոչ է անում երրորդ երկրներին չխանգարել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Այս մասին Ռեջեպ Թայիփ Էրդողանը հայտարարել է երեկ Անկարայում՝ իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ավարտին։

«Ղարաբաղի զավթման ավարտով տարածաշրջանում հնարավորությունների պատմական պատուհան է բացվել։ Շատ կարևոր է չփակել այն։ Հայաստանը պետք է գնահատի այս գործընթացը։ Երրորդ կողմերին ես կոչ եմ անում դրական քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ, այլ ոչ թե թունավորել այս գործընթացը», - ասել է Էրդողանը։
Բանն այն է, որ Թուրքիայի նախագահի այս հայտարարությունը տողատակոււմ հակադրության մեջ է մտնում Փաշինյանի այն պնդման հետ, թե ինքն ու Ալիևը Մյունխենում իրենց հավատարմությունն են հայտնել Պրահայում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին:

Նախ, այդ պայմանավորվածությունները ելնում են այն տրամաբանությունից, որ գործընթացը պետք է միջնորդ (երաշխավոր) ունենա, Էրդողանը, մեղմ ասած, առաջարկում է ուղղակի բանակցությունների ինստիտուտը:

Բացի այդ, Փաշինյանի հույսը ու նաև միջնորդներով բանակցությունների ինստիտուտը ենթադրում է բալանսավորված խաղաղություն, մինչդեռ Էրդողանի ակնարկը շատ թափանցիկ է՝ նա Փաշինյանին ասում է, որ անհրաժեշտ է միակողմանի զիջումներով հայցել Ալիևի ու իր ողորմածությունը:

Վահրամ Բագրատյան