Շները նոր հետք են գտել, հիմա ստուգում ենք՝ այդ հատվածում մարդիկ կան, թե ոչ․ ԱԻՆ ներկայացուցիչ

15 քաղաքացու դուրս ենք բերել փլատակների տակից, նրանցից վեցը մահացած է, ինը՝ տարբեր մարմնական վնասվածքներով։ Այդ մասին այսօր Սուրմալու առևտրի կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարարի խոսնակ Հայկ Կոստանդյանը։

Նրա խոսքով՝ այս պահին իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ, կինոլոգիական շներն այս պահին ինչ-որ հետք են գտել, այժմ տարվում են աշխատանքներ՝ տեսնելու, թե տվյալ հատվածում մարդիկ կա՞ն, թե՝ ոչ։

Ինչ վերաբերում է հնարավոր պատճառներին, ապա ԱԻ նախարարի խոսնակն ասաց, որ դրանց մասին ոչինչ ասել չի կարող։

«ԱԻՆ ուժերը ամբողջությամբ բավարարում են աշխատանքներ իրականացնելուն»,- նշեց նա։