ԱՄՆ-ը և Չինաստանը կարող են առևտրային գործարք կնքել 3-4 շաբաթվա ընթացքում․ Թրամփ

ԱՄՆ-ը և Չինաստանը կարող են առևտրային գործարք կնքել 3-4 շաբաթվա ընթացքում․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է, որ Վաշինգտոնը և Պեկինը առաջիկա երեք-չորս շաբաթվա ընթացքում կհասնեն առևտրային համաձայնությունների։

«Կարծում եմ, որ առաջիկա երեք-չորս շաբաթվա ընթացքում ամեն ինչ կարող է ավարտվել»,- ասել է ամերիկացի առաջնորդը Սպիտակ տանը լրագրողներին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Չինաստանի միջև դաժան առևտրային վեճը Վաշինգտոնի կողմից ներմուծման մաքսատուրքերը բարձրացնելուց հետո։

«Կարծում եմ՝ մենք գործարք կկնքենք Չինաստանի հետ։ Մենք գործարքներ կկնքենք բոլորի հետ», - ասել է Թրամփը։

Թրամփն ասել է, որ Վաշինգտոնի և Պեկինի միջև բանակցությունները դեռևս ավարտված չեն: «Մենք [Չինաստանի հետ], կարծում եմ, շատ լավ բանակցություններ ենք վարել, բայց դեռ շատ լավ բանակցություններ ունենք»,- նշել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը։