«Արևմուտքը կրկին մեծ դարձնել». Իտալիայի վաչապետի հետ հանդիպմանը նաև ՌԴ-ին է անդրադարձ եղել

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանդիպման ժամանակ կոչ է արել «Արևմուտքը կրկին մեծ դարձնել»:
«Երբ ես խոսում եմ Արևմուտքի մասին, ես նկատի չունեմ միայն աշխարհագրական տարածքը, ես նկատի ունեմ քաղաքակրթություն: Եվ ես ուզում եմ այս քաղաքակրթությունն ավելի ուժեղ դարձնել: Կարծում եմ, որ նույնիսկ եթե խնդիրներ լինեն Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի միջև, ժամանակն է նստել և միասին լուծումներ գտնել: Իմ նպատակն է Արևմուտքը կրկին մեծ դարձնել, և ես կարծում եմ, որ Թրամփի հետ միասին մենք կարող ենք դա անել Սպիտակ տանը»,- ասել է նա։
Ամերիկացի առաջնորդը պատասխանել է. «Մենք կարող ենք»։
Թրամփը նաև անդրադարձել է Ռուսաստանին։ Նաակնկալում է Ռուսաստանի պատասխանը հրադադարի առաջարկին այս շաբաթ։ Այս մասին ԱՄՆ նախագահը լրագրողներին ասել է Սպիտակ տանը Իտալիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ։
«Տեսնենք, թե ինչ կլինի... Մենք պատրաստվում ենք պատասխան ստանալ նրանցից [Ռուսաստանից] այս շաբաթ: Դա կլինի շատ շուտով: Բայց մենք ցանկանում ենք, որ դա [պատերազմը] դադարեցվի»,- նշել է Թրամփը:
Ավելի ուշ նաև հայտնի է դարձել, որ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆն ասել է, որ ռուս-ուկրաինական կարգավորման հարցով Ռուսաստան այցի ընթացքում քննարկել է «տարածքային հարցը», և որ այն կարող է մասնակիորեն լուծվել։