«Կոկորդիլսոագետից»՝ մեղադրյալ

«Կոկորդիլսոագետից»՝ մեղադրյալ

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Նիկոլ Փաշինյանի սանիկ, համատեղության կարգով՝ Վեդի խոշորացված համայնքի ժ/պ Գարիկ Սարգսյանն է, որն ընտրակաշառքի ինստիտուտը վերականգնելու անթաքույց փորձ է անում։

Գարիկ Սարգսյանը փող է բաժանում

Վեդի խոշորացված համայնքի ժ/պ Գարիկ Սարգսյանն ընտրություններից մեկ ամիս առաջ սկսել է բարեգործությամբ զբաղվել և դրամական օգնություն է բաժանում։ MediaHub.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ համայնքապետարանից պատասխանել են, որ այդ ֆինանսական օգնությունները տրամադրվել են համայնքի բյուջեից։

Ըստ մամուլի՝ սոցիալական աջակցության անվան տակ 5-6 մլն դրամից ավելի փող է դուրս գրվել համայնքային բյուջեից։ Համայնքապետարանից պատասխանել են, որ այս տվյալները կեղծ են՝ չնշելով դուրս գրված գումարի իրական չափը։

Դրամական օգնությունները 20․000 ՀՀ դրամից հասնում են մինչև 50․000 դրամի, որը հրապարակված է նաև համայնքի պաշտոնական կայքում։

Վեդի խոշորացված համայնքի մարտի 27-ի արտահերթ ընտրություններում ՔՊ-ն ու Գարիկ Սարգսյանը հաղթելու տեսական, առավել ևս՝ գործնական որևէ շանս չունեն, եթե չդիմեն վարչական ռեսուրսների չարաշահման, տոտալ ընտրակաշառքի՝ անկախ նրանից, թե դա ինչ քողարկում ունի։

Այն ինչ կարելի է Սարգսյանին՝ չի կարելի Առուշանյանին

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ամիսներ շարունակ անազատության մեջ է հենց այն արարքի համար, ինչով հիմա զբաղված է Գարիկ Սարգսյանը։

Այն ինչ կարելի է Սարգսյանին՝ չի կարելի Առուշանյանին։

Իհարկե, Գարիկ Սարգսյանը լավ կանի՝ ավելորդ ոգևորություն չդրսևորի։

Վեդիի մեր աղբյուրներն ասում են, որ նույնիսկ վարչական ռեսուրսի ու ընտրակաշառքի պարագայում՝ ՔՊ-ն մարտի 27-ի ընտրություններում պարտվելու է։

Շատ հնարավոր է, որ Գարիկ Սարգսյանն այդպես էլ համայնքապետ չդառնա, բայց, այ, նրա կալանավոր դառնալու հեռանակարը բավականին իրական է։

Վահրամ Բագրատյան