Նախընտրական հանրահավաքի ժամանակ բեմը փլուզվել է․ զnhեր ու մեծաթիվ վիրավnրներ կան (տեսանյութ)

Մեքսիկայում նախընտրական հանրահավաքի ժամանակ բեմի փլուզման հետևանքով 9 մարդ է զոհվել, առնվազն 60-ը վիրավորվել է: Գրել են տեղի լրատվամիջոցները։
Կառույցը փլուզվել է նախագահի թեկնածու Խորխե Ալվարես Մեյնեսի ելույթի ժամանակ։ Պատճառը ուժեղ քամին է եղել։ Հայտնել է The Guardian-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Կարմիր խաչի տվյալներով՝ արտակարգ պատահարի հետեւանքով տուժել է 80 մարդ։
Տեսանյութերն այստեղ