Մեծ Բրիտանիայում խորհրդարանը կցրվի ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվի

Մեծ Բրիտանիայում խորհրդարանը կցրվի ու  արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվի

 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ ստացել է թագավոր Չարլզ III-ի թույլտվությունը խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։ Դրանք տեղի կունենան հուլիսի 4-ին։

ՍունաԿն ասԵԼ Է, որ վարչապետի պաշտոնում իր աշխատանքն ուղղված է տնտեսական կայունության վերականգնմանը․

 

«Տնտեսական կայունությունը ցանկացած ապագա հաջողության հիմքն է: Լինի դա աշխատավարձի բարձրացում և լավ աշխատատեղեր, ներդրումներ կատարել մեր հանրային ծառայություններում, թե պաշտպանել երկիրը: Եվ մեր հավաքական զոհողությունների և ձեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք հասել ենք երկու կարևոր հանգրվանի այս կայունությանը հասնելու համար՝ ցույց տալով, որ երբ մենք աշխատում ենք միասին, ամեն ինչ հնարավոր է»,- ասել է նա։