Վեդիի դպրոցից 10-ամյա աղջնակի մաhվան գործը «օդում կախված» է

Վեդիի դպրոցից 10-ամյա աղջնակի մաhվան գործը «օդում կախված» է

Վեդիի  դպրոցներից մեկի աշակերտուհու հետ տեղի ունեցած ողբերգական դեպքից անցել է ավելի քան մեկ ամիս․ միջնակարգ դպրոցից ԲԿ տեղափոխված և օրեր շարունակ կոմայի մեջ եղած 10-ամյա աղջնակի կյանքը, ցավոք, փրկել չէր հաջողվել:

Հիշեցնենք, MediaHub-ը գրել էր, որ սեպտեմբերի 19-ին 10-ամյա երեխան սովորականի նման այցելել է դպրոց, ապա զանգել են երեխայի քրոջն ու տեղեկացրել, որ երեխային տեղափոխում են Վեդիի բժշկական կենտրոն: Այնտեղից երեխան տեղափոխվել էր Երևան, ապա սեպտեմբերի 28-ին մահացել:
MediaHub-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ դատաբժշկական փորձաքննություն է ընթանում։ Երեխայի գործով ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ։

Մեկ ամիս անց՝ այսօր, մենք կրկին կապ հաստատեցինք ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի հետ՝ ճշտելու, թե ի՞նչ նորություններ կան այս գործով։

«Նախաքննությունը շարունակվում է, նշանակված է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն մահվան պատճառները պարզելու նպատակով, որով դեռ եզրակացությունը ստացված չէ»,- նշեց Աբրահամյանը։

MediaHub-ը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել այս գործը, զարգացումների դեպքում կրկին կանդրադառնանք այս ողբերգական դեպքին։

Մարիաննա Արամյան