Բժիշկները 3 սուպերմթերք են նշել կանանց առողջության համար

Բժիշկները 3 սուպերմթերք են նշել կանանց առողջության համար

Թերապևտ Ելենա Մալիշևան, ակնաբույժ Միխայիլ Կոնովալովը, իմունոլոգ Անդրեյ Պրոդեուսը և սրտաբան Գերման Գանդելմանը «Ապրիր առողջ» հաղորդաշարի եթերում նշել են կանանց առողջության համար նախատեսված երեք սուպերմթերք։ 

Մասնագետները նշել են, որ բրազիլական ընկույզը, կտավատի յուղը և ոստրեները կանանց առողջության համար ամենաօգտակար մթերքներն են։ «Երեք գրամ բրազիլական ընկույզը բավական է, որպեսզի դուք լրացնեք սելենի ամենօրյա կարիքը», - նշել է Մալիշևան։ Կոնովալովը նաև բացատրել է, որ սելենը նվազեցնում է էնդոմետրիումի քաղցկեղի առաջացման հավանականությունը։

իմունոլոգ Անդրեյ Պրոդեուսն ասել է, որ 100 գրամ կտավատի սերմի յուղը պարունակում է օրական 33 չափաբաժին օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուներ, որոնք նվազեցնում են բորբոքումը: Բացի այդ, այս միկրոտարրի կանոնավոր օգտագործումը 15-20 տոկոսով նվազեցնում է կանանց մոտ աուտոիմուն հիվանդությունների առաջացման վտանգը։ Աուտոիմուն հիվանդություններով մարդկանց մոտ 80 տոկոսը կանայք են։

Գանդելմանը նշել է, որ ոստրեները պարունակում են ցինկ, որն օգնում է կանանց մարմնին թարմացնել կոլագենը։ Ըստ բժիշկների՝ դրա օրական չափաբաժինը ութ գրամ է։