Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

57 տարեկանում կյանքից հեռացել է ռուսական «На-На» խմբի նախկին մենակատար Վլադիմիր Լյովկինը

Blog Image

57 տարեկան հասակում մահացել է ռուսական «На-на» խմբի նախկին մենակատար Վլադիմիր Լևկինը։ Այս մասին Instagram սոցիալական ցանցում հայտնել է երաժշտի կինը։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նոյեմբերի 16-ին երգիչը հոսպիտալացվել է թոքաբորբի կասկածանքով, իսկ առավոտյան նրան ուղարկել են վերակենդանացման՝ լեյկոզով։

Լևկինը հանդես է եկել Na-Na խմբում 1989-1998 թվականներին։ Վերջին քսան տարիների ընթացքում նրա մոտ երկու անգամ ախտորոշվել է քաղցկեղ, և երկու անգամ էլ երգիչը կարողացել է հաղթահարել հիվանդությունը, գրում է SHOT-ը։

Send