Ստամբուլում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլներ են նետել ոստիկանական մեքենաների վրա։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոստիկանության աշխատակիցները հասել են մարդկանց չարտոնված հավաքի մասին ահազանգի և պահանջել են հավաքվածներից ցրվել։ Ի պատասխան՝ ամբոխից մի քանի հոգի մոլոտովի կոկտեյլներ և ինքնաշեն պայթուցիկներ են նետել ոստիկանական մեքենայի վրա և փախել։
Ոստիկանության աշխատակիցները չեն տուժել։
Տեսանյութը՝ այստեղ