Արժանապատվության դեֆիցիտ 

Արժանապատվության դեֆիցիտ 

Շաբաթ օրն Անկարայում կայացել է Թուրքիայի վերընտրված նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությունը, որին մասնակցելու հրավեր ստացել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Էրդողանի ինագուրացիայի արարողությանը Հայաստանն, անշուշտ, պետք է մասնակցեր: Սակայն չենք կարծում, որ լավ որոշում էր դրան մասնակցել պետության ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով, քանի դեռ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն: ԱԺ նախագահի կամ ԱԳ նախարարի կարգավիճակը լրիվ պատշաճ կլիներ:

Դա, մի կողմից, ցույց կտար, որ պաշտոնական Երևանն իրապես շահագրգիռ է հայ-թուրքական հարաբերությունների կայացման հարցում, մյուս կողմից՝ ազդակ կլիներ, թե պետության ղեկավարի մակարդակով նման միջոցառումների հնարավոր է մասնակցել միայն այն պարագայում, երբ Հայաստանի ու Թուրքիայի միջև հաստատված են դիվանագիտական հարաբերություններ կամ դրանց հաստատման շեմին ենք:

Բայց Նիկոլ Փաշինյանը որոշեց անտեսել բոլոր հորդորները ու անձամբ մեկնեց Անկարա:

Խղճուկ պատկեր ստացվեց. Փաշինյանը մի կերպ երևում էր Էրդողան- Ալիև գրկախառնության ստվերում:

Ընդ որում, Էրդողանն, իր ելույթում, ի թիվս այլ բարձրաստիճան հյուրերի, «մոռացավ» հիշել Փաշինյանի անունը:

Ստորացումն ամենին էլ չի նպաստում հայ-թուրքական հարաբերությունների, երկխոսության զարգացմանը: Մանավանդ, որ Թուրքիայի նոր կաբինետում ՊՆ նախարարի պաշտոնը ստացել է Յաշար Գյուլերն, ով 44-օրա պատերազմի ժամանակ անձամբ է ղեկավարել Ադրբեջանի զինված ուժերին:

Վահրամ Բագրատյան