ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի հնարավոր դուրս գալը: Գրել է ՏԱՍՍ-ը։
Պատասխանելով այս թեմայով հարցին՝ Զախարովան հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը կա և կմնա արդյունավետ կառույց, որը «պատասխանատու է Եվրասիայում և նրա անդամ երկրներում անվտանգության պահպանման համար»։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։
Զախարովան նշել է, որ եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, ապա, կազմակերպության կանոնադրության համաձայն, պետք է այդ մասին դուրս գալուց 6 ամիս առաջ պաշտոնական ծանուցում ներկայացնի: