Զախարովան անդրադարձել է Ալեն Սիմոնյանին

Զախարովան անդրադարձել է Ալեն Սիմոնյանին

Հուսով եմ, որ նրանք, ովքեր նման հայտարարություններ են անում, բավականաչափ ուժ կունենան պատասխան ուղարկելու ռուս խորհրդարանականների կոչին: Ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն և անհրաժեշտության դեպքում հրապարակավ կմեկնաբանենք»,- ասել է Զախարովան՝ խոսելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախկինում արված հայտարարությունների մասին։ 

Ավելի վաղ Իսպանիայում ԵՄ անդամ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի Դաշնությանը մեղադրել էր Հայաստանի Հանրապետության դեմ «սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ» կազմակերպելու համար, հատուկ ռազմական գործողությունը որակել էր «Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա»։ Դրան Ավելի ուշ հետեւել էր Մոսկվայի արձագանքը։ Ռուսական կողմը պարզաբանումներ է պահանջել հայկական կողմից։