Համացանցում քննարկվում է Մեգան Ֆոքսի և Machine Gun Kelly-ի բաժանումը

Համացանցում քննարկվում է Մեգան Ֆոքսի և Machine Gun Kelly-ի բաժանումը

Վերջերս համացանցում լուրեր էին պտտվում Հոլիվուդի ամենաէպատաժային զույգերից մեկի՝ Մեգան Ֆոքսի և Machine Gun Kelly-ի բաժանման մասին: Եվ մինչ երկրպագուները անհանգստացած են իրենց կուռքերի ապագայով, TMZ-ի լրագրողները զույգին մոտ կանգնած աղբյուրներից պարզել են, թե իրականում ինչ է կատարվում նրանց միջև։

Եվ, ըստ երևույթին, զույգի երկրպագուները կարող են հանգիստ շունչ քաշել, քանի որ նրանց հարաբերություններում ամեն ինչ, ինչպես միշտ, կայուն է ու լավ։ Աշխատանքի բերումով վերջին շրջանում նրանք հազվադեպ են հանդիպում, բայց դա չի խանգարում նրանց կապ պահպանել։ Իսկ բաժանման մասին խոսակցությունները սկսվեցին հենց այն պատճառով, որ Մեգան Ֆոքսը և Machine Gun Kelly-ն երկար ժամանակ միասին չէին երևացել և նույնիսկ մենակ էին հանրային միջոցառումներին (ինչը բոլորովին նման չէ նրանց):

Հիշեցնենք, որ առաջին անգամ սիրահարների հարաբերությունների մասին սկսել են խոսել 2020 թվականին՝ «Bloody Valentine» թրեքի համար Machine Gun Kelly-ի տեսահոլովակի թողարկումից հետո, որում հայտնվել է Ֆոքսը։ Դիտողները չէին կարող չնկատել աստղերի միջև եղած քիմիան, որը զգացվում էր նույնիսկ էկրանից։ 2020 թվականի ամռանը աստղերը հաստատել են իրենց սիրավեպը՝ սոցիալական ցանցերում համատեղ նկար հրապարակելով։