Netflix-ը թողարկել է «Enola Holmes 2»-ի առաջին պաստառը՝ «Stranger Things»-ի աստղի մասնակցությամբ

Netflix-ը թողարկել է «Enola Holmes 2»-ի առաջին պաստառը՝ «Stranger Things»-ի աստղի մասնակցությամբ

Netflix սթրիմինգային ծառայությունը հրապարակել է Արթուր Կոնան Դոյլի վեպերից հայտնի Շերլոք Հոլմսի քրոջ մասին պատմող «Enola Holmes» («Էնոլա Հոլմս») ֆիլմի շարունակության առաջին պաստառը։ Ֆիլմում գլխավոր դերը կրկին խաղացել է ամերիկացի դերասանուհի, «Stranger Things» հեռուստասերիալի աստղ Միլի Բոբի Բրաունը։

Այն, որ «Enola Holmes»-ը շարունակություն կունենա, հայտնի է դարձել 2020 թվականի սեպտեմբերին։ 2021 թվականի մայիսի 13-ին Netflix-ը պաշտոնապես հայտարարեց «Enola Holmes 2»-ի նկարահանումների մասին։

Շարունակության սյուժեն հիմնված է Նենսի Սփրինգերի մեկ այլ վեպի վրա, նախագիծը ղեկավարել է Հարի Բրեդբիրը։ Միլի Բոբի Բրաունից բացի, ֆիլմում նկարահանվել է նաև Հենրի Քավիլը։

«Enola Holmes 2»-ի պրեմիերան տեղի կունենա այս տարի։