Ի պատասխան օրերս մամուլում Փարաքարի ջրամատակարարման խնդիրների վերաբերյալ շրջանառվող հրապարակումների՝ տեղեկացնում ենք, որ «Վեոլիա Ջուր» ընկերության մասնագետներն օրեր շարունակ որոնողական աշխատանքներ են կատարել, ուսումնասիրել Փարաքարի ջրամատակարարման ամբողջ համակարգը, որպեսզի գտնեն ջրամատակարարման խաթարման պատճառը: Ի վերջո, պարզվեց պատճառը. բնակիչների ինքնագործունեություն հետևանքով փակվել էր թաղամասը սնող փականային հանգույցներից մեկը:
Երեկ երեկոյան արդեն ընկերության մասնագետները մասամբ կարգավորել են խնդիրն ու վերականգնել թաղամասի մեծ մասի ջրամատակարարումը: Սակայն մինչ այժմ ընթանում են ցանցի կարգավորման աշխատանքներ՝ խնդիրն ամբողջությամբ վերացնելու համար:
Վեոլիա Ջուր