Լոնդոնը Փարիզի հետ քննարկում է Պաղեստինը հունիսին ճանաչելու հնարավորությունը. կարևոր պայման կա

Մեծ Բրիտանիան Ֆրանսիայի հետ քննարկում է Պաղեստինի ճանաչման մասին հայտարարելու ծրագրերը արդեն 2025 թվականի ամռան սկզբին: Բրիտանական The Guardian թերթի տվյալներով՝ այս քայլը կարող է համընկնել «երկու պետություն երկու ժողովուրդների համար» ծրագրի իրականացմանը նվիրված միջազգային համաժողովի հետ, որը կազմակերպվել է ՄԱԿ-ի հովանու ներքո հունիսի 2-4-ը, գրել է «The Guardian»-ը։
Չորեքշաբթի օրը բրիտանական խորհրդարանական հանձնաժողովի առջև ելույթ ունենալով՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին առաջին անգամ հաստատել է, որ Լոնդոնն ու Փարիզը քննարկում են Պաղեստինի ճանաչման հարցը՝ կապված Սաուդյան Արաբիայի կողմից համատեղ հովանավորվող առաջիկա համաժողովի հետ։
Նա նախկինում ընդգծել էր, որ Պաղեստինի պետականության ճանաչման անհրաժեշտ պայմանը կլինի արմատական ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների լիակատար հեռացումը Գազայի հատվածում իշխանությունից և շարժման առաջնորդների հեռացումը ինքնավարությունից։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամների կողմից Պաղեստինի ճանաչումը կարող է նոր խթան հաղորդել պաղեստինա-իսրայելական կարգավորման ոլորտում ջանքերին, սակայն դրա ճանապարհին կան բազմաթիվ դիվանագիտական խոչընդոտներ։
Հիմնականներից մեկը կլինի Իսրայելի դիմադրությունը, որի ղեկավարությունը կարծում է, որ Պաղեստինի ճանաչումը կամրապնդի ՀԱՄԱՍ-ի և Իրանի դիրքերը։ Լամմին ընդգծել է իր ելույթում, Լոնդոնը չի ցանկանում, որ Պաղեստինի ճանաչումը Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից լինի զուտ խորհրդանշական ժեստ։
Նրա խոսքով՝ նման քայլը պետք է ձեռնարկվի այն ժամանակ, երբ այն կարող է առավելագույն ազդեցություն ունենալ՝ դեպի լավը փոխելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։