Ղազախստանը գործարկում է «Ոսկե վիզա»․ որո՞նք են պայմանները

Ղազախստանը գործարկում է «Ոսկե վիզա»․ որո՞նք են պայմանները

Ղազախստանի իշխանությունները հաստատել են ներդրողի վիզա ստանալու նոր կանոններ, որոնք հնարավորություն են տալիս ստանալ մինչև տասը տարի ժամկետով բնակության թույլտվություն, հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, գրել են ԶԼՄ-ները։

Փաստաթղթի համար կարող են դիմել այն օտարերկրացիները, ովքեր ղազախական ընկերությունների կանոնադրական կապիտալում կամ տեղական արժեթղթերում ներդրել են առնվազն 300,000 դոլար։

««Ոսկե վիզաների» տրամադրումը ստեղծում է բարենպաստ և կանխատեսելի միջավայր օտարերկրյա ներդրողների համար՝ ապահովելով իրավական երաշխիքներ և ամրապնդելով վստահությունը Ղազախստանի ներդրումային միջավայրի նկատմամբ», - նշել է Արտաքին գործերի նախարարությունը։

Նմանատիպ ծրագրեր գոյություն ունեն ԱՄՆ-ում, ԱՄԷ-ում, Սինգապուրում և եվրոպական երկրներում։