Վիրաբույժը զգուշացրել է, որ վատ քունը կարող է լուրջ պաթոլոգիայի ախտանիշ լինել

Մարդկանց զգալի մասը քնի հետ կապված խնդիրներ ունի։ Սա, ինչպես զգուշացրել է վիրաբույժ Բորիս Ռուդենկոն, կարող է վկայել քնային զարկերակի խցանման մասին։
«Կաթվածների մոտ 30 տոկոսը տեղի է ունենում քնային զարկերակի խցանման պատճառով»,- ասել է նա Лента.ру-ին։
Հարմարավետ քնելու համար բժիշկները խորհուրդ են տալիս ննջասենյակում ապահովել իդեալական ջերմաստիճան, նվազագույնի հասցնել լույսի և աղմուկի քանակը, շատ ջուր ու ալկոհոլ չխմել։
Բացի այդ, խորհուրդ է տրվում ավելի հաճախ փոխել անկողնային սպիտակեղենը և օդափոխել սենյակը։ Միաժամանակ գիշերը չպետք է չափից շատ ուտել, քանի որ դա լրացուցիչ ճնշում կստեղծի։