Այսօր՝ ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Արարատի մարզից դեպի Երևան տանող ճանապարհահատվածում՝ Արտաշատի խճուղում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Յաշա Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 21-ամյա Էդգար Ն.-ի վարած «Kawasaki» մակնիշի մոտոցիկլը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Mercedes»-ի վարորդը և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել:
