Համացանցում տարածում է գտել 9/11-ի աhաբեկչության մասին նոր տեսանյութ

Համացանցում տարածում է գտել 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում Առևտրի համաշխարհային կենտրոնի աշտարակների փլուզման նոր տեսանյութ։
Այն նկարահանվել է պրոֆեսիոնալ տեսախցիկով․ հրապարակել է ճապոնացի լուսանկարիչ Կեյ Սուգիմոտոն։ Նա կատարվածի ականատեսներից է եղել։
«Սա կադրեր են, որոնք ես արել եմ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Առևտրի համաշխարհային կենտրոնի փլուզման ժամանակ: Նկարահանված է Նյու Յորքի Սուրբ Մարկոսի 64 տանիքից Sony VX2000 տեսախցիկով՝ հեռափոխարկիչով»,- գրել է նա։
«Ալ Քաիդայի» կողմից կազմակերպված ահաբեկչության հետևանքով զոհվել էր մոտ 3 հազար մարդ:
American Airlines 11 և United Airlines 175 չվերթները մխրճվել էին Համաշխարհային առևտրի կենտրոնի հյուսիսային և հարավային աշտարակների մեջ, իսկ American Airlines 77 չվերթը հարվածել էր Պենտագոնին: United Airlines ավիաընկերության 93 չվերթը վթարի էր ենթարկվել Փենսիլվանիայի Շենքսվիլի մերձակա դաշտում այն բանից հետո, երբ ուղևորները փորձել են ազատվել առևանգողներից:
Տեսանյութն այստեղ