Փարիզում մեծ խափանում է եղել արագընթաց գնացքների շարժման մեջ․ մոտ 800 հազար ուղեւորներ խնդրի առջև են կանգնել (տեսանյութ)

Փարիզում Օլիմպիադայի բացման օրը մեծ խափանում է տեղի ունեցել TGV արագընթաց գնացքների շարժման մեջ։
Մոտ 800 հազար ուղեւորներ խնդրի առջև են կանգնել։
Ֆրանսիայի ազգային երկաթուղային SNCF ընկերությունը հայտարարել է, որ գիշերը բախվել է վանդալիզմի, ներառյալ հրկիզման գործողությունների: BFMTV-ի աղբյուրը հայտնել է, որ այրվել են ազդանշանային պահարանները և մի քանի գծերի գծերի երկայնքով մալուխները:
Գնացքների երթևեկության զգալի ուշացումներ են եղել։
Ուշացումներ են եղել նաև Eurostar գնացքների դեպքում, որոնք Փարիզից Լոնդոն մեկնում են Լա Մանշի թունելով։
Տեսանյութն այստեղ