Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից կատարվելիք աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արարատյան, Սահմանապահների և Շահումյան փողոցների բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումը, մնացած բազմաբնակարան շենքերում հնարավոր է նկատվի ճնշման անկում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. մայիսի 5-ին 17:00-ից մինչև մայիսի 6-ը 13:00-ն կդադարեցվի գ.Քաղսի 4 թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: