Հայկ Խլոյանը՝ ըմբշամարտի Մ23 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայկ Խլոյանը՝  ըմբշամարտի Մ23 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Մինչև 23 տարեկան հունահռոմեական ոճի ըմբիշների Եվրոպայի առաջնությունում 97 կգ քաշային կարգում, Հայկ Խլոյանը, որը պարտվել էր մեկնարկում, հաղթանակ տարավ բրոնզե մեդալի համար պայքարում։

Խլոյանի մրցակիցը Լիտվայի ներկայացուցիչ Մինդաուգաս Վենտաիկիսն էր։ Մեր մարզիկը հաղթեց 6:0 հաշվով։

Հայկ Խլոյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր հունգարացի Ալեքս Ժոկեին, որի եզրափակիչ հասնելը պայքարը շարունակելու հնարավորություն էր տվել մեր մարզիկին։

Բուխարեստում հուանհռոմեկան ոճի մինչև 23 տարեկան հայ ըմբիշները ընդհանուր առմամբ նվաճեցին մեկ արծաթե և բրոնզե երեք մեդալ։