ՀՕՊ-ը խոցել է Ղրիմի կամուրջ թռչող երկրորդ С-200 հրթիռը․ ինչ իրավիճակ է ՌԴ-ում

 ՀՕՊ-ը խոցել է Ղրիմի կամուրջ թռչող երկրորդ С-200 հրթիռը․ ինչ իրավիճակ է ՌԴ-ում

Ռուսական հակաօդային պաշտպանությունը խոցել է С-200 համալիրի երկրորդ ուկրաինական զենիթահրթիռը։

«Օգոստոսի 12-ին, Մոսկվայի ժամանակով մոտ 15:00-ին,  Կիևը կրկին փորձել է գրոհել Ղրիմի կամուրջը փոխարկված S-200 հրթիռով: Ուկրաինական հրթիռը հայտնաբերվել և օդում խփվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից»,- հայտնել են նախարարությունից։ Նրանք հայտնել են, որ ավերածություններ կամ զոհեր չկան։