5,2 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ՝ Թուրքիայում

5,2 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ՝ Թուրքիայում

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը տեղեկացնում է՝ Թուրքիայի արևելյան հատվածում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 441 000 բնակչություն ունեցող Մալաթիա քաղաքից 8 կմ հարավ-արևմուտք, երկրաշարժի օջախը գտնվել է 17 կմ խորության վրա։

Ավերածությունների կամ մահերի մասին տեղեկություններ չկան։

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել Թուրքիայում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին։